ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Կուպրսինթեզ»  ՍՊԸ-ն  հիմնադրվել է 2005թ։ Ընկերությունը  զբաղվում է տարբեր տիպի  և  նշանակության  քսանյութերի  և ավտոյուղերի  ներմուծմամբ և վաճառքով։  Ընկերությունն առաջարկում է բացառապես բարձրորակ և մատչելի արտադրանք․արդյունաբերական նշանակության քսանյութերի՝  յուղերի, քսայուղերի, ավտոյուղերի, հատուկ նշանակության հեղուկների, հակասառիչների  և  յուղող-հովացնող նյութերի լայն տեսականի՝  բոլոր տեսակի սարքավորումների, հոսքային գծերի, հաստոցների  և ավտոմեքենաների համար։

ՀՀ-ում ավելի քան 18  տարի է մենք ներկայացնում ենք այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են  «SPECTROL», «OILRIGHT», «DELFIN INDUSTRY», «ЮТЭКС», «UNIQOIL», «YARNEFT», «3ton», «РНМЗ РИКОС», «C.N.R.G.», «KANSLER», «STANDARD» և «СПЕЦАВТОМАТ» ընկերությունները, որոնք քսանյութերի և ավտոյուղերի արտադրության ամբողջական գործընթացը կազմակերպող ընկերություններ են և զբաղվում են հիմնային ու  սինթետիկ  յուղերի արտադրության ողջ գործընթացով: Նշված բոլոր ընկերությունների բարձր տեխնոլոգիական լաբորատորիաներում ապրանքների արտադրության տարբեր  փուլերում անցկացվում են  փորձանմուշների մի շարք հետազոտություններ, ինչն էլ վերահսկում է  նավթից մինչև պատրաստի արտադրանք թողարկելու ողջ գործընթացը և արտադրվող ապրանքների բարձր  որակական երաշխիքը:

«Կուպրսինթեզ»  ընկերության հիմնական սկզբունքներն են.

    • Պրոֆեսիոնալ մոտեցում մեր գործին
    • Բարձրորակ արտադրանքի մատակարարում սպառողին
    • Հաճախորդի գույքի նկատմամբ բարձր պատասխանատվություն
    • Գործընկերների հետ երկարատև հարաբերությունների պահպանում

«Կուպրսինթեզ»  ՍՊԸ-ն  դինամիկ զարգացող ընկերություն է, որը մշտապես բաց է առաջարկների և փոխարդյունավետ համագործակցության համար: