kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Արդյունաբերական յուղ Индустриальное масло Industrial oil И-8А

Yarneft Յուղ И-8А

10 Դր․

Ընդհանուր նշանակության յուղ

Ջնջել

UGS ND Կատեգորիաներ ,

Ապրանքի  նկարագրությունը

Արդյունաբերական յուղ И-8А (ԳՈՍՏ 20799-88) ընդհանուր նշանակության յուղ, թորվածքային,  սելեկտիվ մաքրմամբ ցածր ծծմբային և ծծմբային նավթերից։ Չի պարունակում հավելանյութեր։

Կիրառության ոլորտը

Կիրառում են արդյունաբերության տարբեր ճյուղերում առավել լայն տարածված թեթև ծանրաբեռնվածության, բարձր արագության հանգույցների և մեխանիզմների յուղման, մանրաթելերի յուղման համար և յուղերի, քսուքների և ռետինների արտադրությունում: Բացի դրանից, И-8А կիրառում են կաշիների յուղման համար, մածուկների, մազտաքների, լուսամուտի մածկանի և այլնի պատրաստման համար։ Տնտեսության մի շարք ճյուղերում այս յուղն օգտագործում են որպես տարբեր շինարարական մեքենաների հիդրավլիկ համակարգերի համար աշխատանքային հեղուկ: И-8А յուղը կիրառում են նաև կոտոնային և միացնող տրիկոտաժային մեքենաների համար, 5-15000 րոպե-1 պտտման հաճախականությամբ աշխատող քիչ ծանրաբեռնվածությամբ շփման հանգույցների համար, կարի և գործելու մեքենաների համար, մետաղ կտրող հաստոցների հղկման անիվների իլիկների, չափող և հսկող սարքերի համար: Կարելի է փոխարինել  ИЛС-5, ИЛС-10 և И-5А յուղերով։

բնութագիր

Ցուցանիշի անվանումը Ստանդարտ ըստ ԳՈՍՏ (ՏՊ)
Կինեմատիկ մածուցիկություն 400C պայմաններում, մմ2 9-11
Թթվային թիվ, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել 0,02
Մոխրայնություն, %, ոչ ավել 0,005
Ծծմբի զանգվածային բաժինը ծծմբային նավթերից ստացված յուղերում, %, ոչ ավել 1.0-1.1
Մեխանիկական խառնուրդների պարունակությունը բացակայում են
Ջրի պարունակությունը հետքեր
Խտությունը 200C պայմաններում, կգ/մ3, ոչ ավել 880
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը, 0C, ոչ բարձր -15
Գույնը ЦНТ գունաչափի վրա, ЦНТ միավորները, ոչ ավել 2.0
Բաց հալքանոթում որոշվող բռնկման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր 130
Օքսիդացման դեմ կայունություն
Օքսիդացված յուղի թթվային թվի ավելացում, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել 0.30
Խեժերի ավելացում, %, ոչ ավել 1.5
Սելեկտիվ մաքրման յուղերում լուծիչների պարունակությունը բացակայում են

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center