kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Բազմաֆունկցիոնալ Многоцелевые Multipurpose смазки քսուք lubricant Litol-24 Литол-24

Yarneft Լիտոլ-24 քսուք

10 Դր․

Բազմաֆունկցիոնալ քսուք

Ջնջել

Ապրանքի  նկարագրությունը

Литол-24 քսուքը բարձր արդյունավետության տարբեր նպատակների համար հակաշփումային քսուք է, որը կիրառվում է -400C-ից +1200C ջերմաստիճանային պայմաններում աշխատող արդյունաբերական սարքավորումների, նավային մեխանիզմներում, ինչպես նաև թրթուրավոր և անիվային տրանսպորտային միջոցների շփման հանգույցներում։

Բացի դրանից, Литол-24-ը կարող է նաև օգտագործվել ճոճման, սահման առանցքակալներում, ծղխնիներում, որպես ուղղորդիչների, ատամնավոր կամ այլ տեսակի փոխանցումների քսուք։ Կիրառվում է որպես միասնական քսուք մեքենաների համար տարբեր նշանակության առանցքակալներում՝ կցորդիչի, ղեկային կառավարման սռնու, ջրային պոմպի և այլն։ Քսուքի տարբեր նպատակների համար նախատեսված լինելը հնարավորություն է տալիս այն օգտագործել գյուղատնտեսության, ճանապարհաշինարարական մեխանիզմներում, էլեկտրական մեքենաներում և այլուր։

Литол-24  նկարագրությունը՝ միասեռ քսուք, որն ունի բաց դեղինից մինչև դարչնագույն երանգ։

Պատրաստման ընթացքը՝ արտադրվում  է հանքային յուղերի թանձրացման մեթոդով, որի համար օգտագործվում է 12-օքսիսթերինային թթվի լիթիումային օճառ շահագործման հատկանիշները բարելավող մածուցիկության և հակակոռոզիոն հավելանյութերի ավելացմամբ։

Литол-24-ի հիմնական բնութագրերը՝ բազմաֆունկցիոնալություն, բարձր մեխանիկական, քիմիական, կոլոիդ և կոռոզիոն կայունություն, ջրակայունություն։ Պահպանում է շահագործման հատկությունները -400C-ից +1200C ջերմաստիճանի պայմաններում։ Ունի կոնսերվացնող հատկություններ։

Литол-24  քսուքը համատեղելի է քսուքների մեծամասնության հետ (օրինակ՝ Циатим-201 և այլ)։ Չեն կարծրանում տաքացման դեպքում։

բնութագիր

Ցուցանիշի անվանումը Ярнефть   Литол-24  քսուք
Արտաքին տեսքը Բաց դեղինից մինչև դարչնագույն երանգի միասեռ քսուք
Կաթիլացման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր 185
Կոլոիդային կայունություն, %, ոչ ավել 12
Թափանցելիությունը 25օC պայմաններում, մմ 10-1 220-250
Ամրության սահման 80օC պայմաններում,Պա Ոչ պակաս 200
Ջրի զանգվածային բաժին Ոչ ավել 6․0 %

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center