kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Ընդհանուր նշանակության քսուք Multi-purpose Общего назначения Солидол Ж SOLIDOL J

Yarneft Քսուք ՍՈԼԻԴՈԼ Ժ

10 Դր․

Ընդհանուր նշանակության քսուք

Ջնջել

Քսուքի  նկարագրությունը

Սոլիդոլները պատրաստվում են տեխնիկական ճարպերի բաղադրության մեջ մտնող ճարպաթթուների հիդրատացված կրածնային օճառներով հանքային յուղի խտացմամբ։

Սոլիդոլները կիրառվում են +600C մինչև +700C ջերմաստիճանային պայմաններում աշխատող մեխանիզմներում, քսուքները նախատեսված են մեքենաների և մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, ձեռքի և այլ գործիքների շփման կոպիտ հանգույցների, ծխնիների, դանդաղընթաց ատամնանվավոր ռեդուկտորների պտուտակավոր և շղթայական փոխանցումների համար։ Մեքենաների մեջ սոլիդոլներն օգտագործում են կոպիտ չպաշտպանված շփման հանգույցների համար, որտեղ բացակայում է  +650C գերազանցող տաքացումը։

Սոլիդոլ տիպի քսուքներն ունեն բարձր ջրակայունություն և հիանալի կոնսերվացնող հատկություններ։ Կիրառման ջերմաստիճանային միջակայքը -250C-ից մինչև +650C ջերմաստիճանն է։ Քսուքը անձրևի, արևի, քամու ազդեցությանը ենթարկվող բաց մակերևույթներին քսելիս սոլիդոլը հուսալիորեն պաշտպանում է կոռոզիայից՝ քիչ զիջելով ածխաջրածնային կոնսերվացնող քսուքներին։ Սակայն սոլիդոլները կարելի է մակերևույթներին  քսել  միայն առանց  քսուքը  հալեցնելու, քանի որ  հալեցման  դեպքում (+80-900C բարձր) դրանք անդառնալիորեն քայքայվում են։

Սոլիդոլները կարող են խորհուրդ տրվել երկարատև կոնսերվացիայի պայմաններում օգտագործման համար քսելով բաց երկնքի տակ պահվող մեխանիզմների արտաքին մակերեսներին, պահեստային մասերին։

բնութագիր

Ցուցանիշները Սոլիդոլ յուղային  Սոլիդոլ Ժ
Արտաքին տեսքը Բաց դեղինից մուգ դարչնագույն  միասեռ քսուք առանց գնդերի Միասեռ քսուք առանց գնդերի
Կաթիլացման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր 78 78
Կոլոիդային կայունություն, %, ոչ ավել 7-13
Թափանցելիությունը 250C պայմաններում, մմ 10-1 230-290 200-300
Ամրության սահման 500C պայմաններում, Պա, ոչ պակաս 196 190
Ջրի զանգվածային բաժին, %, ոչ ավել 2.5 3.0

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center