kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Արդյունաբերական յուղ Индустриальное масло Industrial oil И-5А

Yarneft Յուղ И-5А

10 Դր․

Ընդհանուր նշանակության յուղ

Ջնջել

UGS ND Կատեգորիաներ ,

Ապրանքի  նկարագրությունը

Արդյունաբերական յուղ И-5А (ԳՈՍՏ 20799-88) ընդհանուր նշանակության յուղ, թորվածքային,  սելեկտիվ մաքրմամբ ցածր ծծմբային և ծծմբային նավթերից։ Չի պարունակում հավելանյութեր։

Կիրառության ոլորտը

Կիրառում են արդյունաբերության տարբեր ճյուղերում առավել լայն տարածված թեթև ծանրաբեռնվածության, բարձր արագության հանգույցների և մեխանիզմների, մանող և ոլորող մեքենաների առանցքակալների և սռնակալների, մետաղ կտրող հաստոցների հղկման անիվների իլիկների և 15-35 հազ․րոպե-1 պտտման հաճախականությամբ աշխատող այլ հաստոցների յուղման համար, որոնց աշխատանքի պայմանները հատուկ պահանջներ չեն ներկայացնում յուղերի հակաօքսիդացման և հակակոռոզիոն հատկություններին։ И-5А յուղը օգտագործում են նաև  չափող և հսկող սարքերի և այլ թեթև ծանրաբեռնվածության հանգույցների յուղման համար։ Բացի դրանից, կիրառում են մանրաթելերի յուղման համար և յուղերի, քսուքների և ռետինների արտադրությունում, կաշիների յուղման համար, մածուկների, մազտաքների, լուսամուտի մածկանի և այլնի պատրաստման համար։ Մի շարք ճյուղերում օգտագործվում է որպես աշխատանքային հեղուկ տարբեր շինարարական մեքենաների հիդրավլիկ համակարգերի համար։

Կարելի է փոխարինել  ИЛС-5 կամ И-8А յուղով։

բնութագիր

Ցուցանիշի անվանումը Ստանդարտ ըստ ԳՈՍՏ (ՏՊ)
Կինեմատիկ մածուցիկություն 400C պայմաններում, մմ2 6-8
Թթվային թիվ, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել 0,02
Մոխրայնություն, %, ոչ ավել 0,005
Ծծմբի զանգվածային բաժինը ծծմբային նավթերից ստացված յուղերում, %, ոչ ավել 1.0-1.1
Մեխանիկական խառնուրդների, սելեկտիվ լուծիչների պարունակությունը բացակայում են
Ջրի պարունակությունը հետքեր
Խտությունը 200C պայմաններում, կգ/մ3, ոչ ավել 870
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը, 0C, ոչ բարձր -18
Գույնը ЦНТ գունաչափի վրա, ЦНТ միավորները, ոչ ավել 1.0
Բաց հալքանոթում որոշվող բռնկման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր 140
Օքսիդացման դեմ կայունություն
Օքսիդացված յուղի թթվային թվի ավելացում, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել 0.2
Խեժերի ավելացում, %, ոչ ավել 1.5

ապրանքի հարցում

 

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center