kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Տուրբինային Турбинное Turbine Compressor Компрессорное Կոմպրեսորային Refrigerating Холодильное Սառնարանային oil масло յուղ CNRG TP-30 TP-22S KS-19 KS-19P KhF-22-24 KhA-30

C.N.R.G. Սառնարանային յուղ ХФ-22-24

10 Դր․

Սառնարանային յուղ

Ջնջել

UGS ND Կատեգորիաներ ,

Ապրանքի  նկարագրությունը

ХФ-22-24 սառնարանային յուղը հանքային սառեցնող յուղ է սառեցման մեքենաների կոմպրեսորների յուղման համար, արտադրվում է հավելանյութերի ավելացմամբ նավթի թորման սելեկտիվ զտամասերից, ինչն ապահովում է նրան բարձր մածուցիկություն։ ХФ 22-24 սառնարանային յուղը կիրառվում է որպես աշխատանքային միջավայր R22 սառեցնող նյութն օգտագործող միջին ջերմաստիճանի և ցածր ջերմաստիճանի առևտրային և արդյունաբերական համակարգերի սառեցնող կոմպրեսորներում։ ХФ-22-24 յուղը հանդիսանում է Shell Clavus SD 22-12-ի  համանմանը։

ХФ-22-24 յուղը հանդիսանում է R22 սառեցնող նյութի հետ ամբողջությամբ լուծվող, ինչի արդյունքում առաջացող խառնուրդը միասեռ միջավայր է, որն ամբողջությամբ վերադառնում է կոմպրեսոր և ապահովում է դրա հուսալի յուղումը։ Խառնուրդի մածուցիկությունը շահագործման ընթացքում ստեղծում է բավականին հաստ յուղման թաղանթ շփվող մակերեսների վրա։ ХФ-22-24 յուղի համար փաթիլների առաջացման ջերմաստիճանը R-22 լուծույթում կազմում է  -440C:

ХФ-22-24 հանքային յուղն ամբողջությամբ խառնվում է RH, R21, R113, R500 սառեցնող նյութերի հետ։ R13B1, RH4, R152a, R501, R502 սառեցնող նյութերի հետ յուղը խառնվում է միայն մասնակիորեն, դա  պայմանավորված է սառեցնող նյութի ջերմաստիճանով և տիպով։

ХФ-22-24-ի  առավելությունները՝

  • բարձր հակաօքսիդացման կայունություն,
  • դիմակայում է շլամի և նստվածքների առաջացմանը,
  • ագրեսիվ չէ թանձրացնող նյութերի նկատմամբ,
  • չի պարունակում ջրում լուծվող թթուներ և ալկալներ, մեխանիկական խառնուրդներ և ջուր։
Պահանջներ

ԳՈՍՏ 5546-86 1-2 փոփոխություններով

ХФ-22-24 յուղն արտադրվում է աղյուսակում ներկայացված տիպային բնութագրերին համապատասխան։

բնութագիր

Ցուցանիշի անվանումը ХФ-22-24
Կինեմատիկ մածուցիկություն, 500C պայմաններում մմ2 25․4-28․4
Թթվային թիվ, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել 0․04
Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, 0C 130
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը, 0C -55
Ջրի մեջ լուծվող թթուների և ալկալների պարունակոսւթյունը, %, ոչ ավել բացակայում են
Մեխանիկական խառնուրդների պարունակությունը, %, ոչ ավել բացակայում են
Ջրի զանգվածային բաժինը, %, ոչ ավել հետքեր
Փորձարկում կոռոզիայի վերաբերյալ դիմակայում է
Ֆենոլի պարունակությունը բացակայում է

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center