kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Արդյունաբերական յուղ Индустриальное масло Industrial oil И-50А

Yarneft Յուղ И-50А

10 Դր․

Արդյունաբերական յուղ

Ջնջել

UGS ND Կատեգորիաներ ,

Ապրանքի  նկարագրությունը

Արդյունաբերական յուղ И-50А (ԳՈՍՏ 20799-88) ընդհանուր նշանակության յուղ` ծծմբային և ցածր ծծմբային նավթերից սելեկտիվ մաքրմամբ ստացված թորվածքային կամ թորվածքայինի և մնացորդայինի խառնուրդ։  Չի պարունակում հավելանյութեր։

Կիրառության  ոլորտը

Կիրառում են որպես աշխատանքային քսուքներ հաստոցային սարքավորումների, ավտոմատ հոսքերի, մամլիչների հիդրավլիկ համակարգերում, հաստոցների ճոճումն ու սահումն ուղղորդող թեթև և միջին ծանրաբեռնվածության հատուկ յուղ չպահանջող ատամնավոր փոխանցումների և այլ մեխանիզմների յուղման համար։ И-50А յուղն առավել լայնորեն օգտագործում են արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերում, շինարարական, ճանապարհային և բաց երկնքի տակ աշխատող այլ սարքավորումների համար։ Այս կամ այն սարքավորումներում նշված յուղերի օգտագործումը պայմանավորված է դրանց մածուցիկությամբ՝ մածուցիկության ավելացմանը համընթաց յուղերն օգտագործում են առավել ծանրաբեռնված և նվազ արագընթաց սարքավորումներում։ Նշված յուղը կարելի է փոխարինել համապատասխան մածուցիկության յուղերով՝ ИГП-18, ИГП-30, ИГП-38 և ИГП-49:

բնութագիր

Ցուցանիշի անվանումըՍտանդարտ ըստ ԳՈՍՏ (ՏՊ)
Կինեմատիկ մածուցիկություն 400C պայմաններում, մմ290-110
Թթվային թիվ, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել0,05
Մոխրայնություն, %, ոչ ավել0,005
Մեխանիկական խառնուրդների պարունակությունըբացակայում են
Ջրի պարունակությունըհետքեր
Խտությունը 200C պայմաններում, կգ/մ3, ոչ ավել910
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը, 0C, ոչ բարձր-15
Գույնը ЦНТ գունաչափի վրա, ЦНТ միավորները, ոչ ավել4.5 (6,5)
Թորանոթում (բաց հալամանում) որոշվող բռնկման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր225 (215)
Օքսիդացման դեմ կայունություն
Օքսիդացված յուղի թթվային թվի ավելացում, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել0.4
Խեժերի ավելացում, %, ոչ ավել3․0
Սելեկտիվ մաքրման յուղերում լուծիչների պարունակությունըբացակայում են

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center