kuprsintez купрсинтез կուպրսինթեզ FILTRON САЛОННЫЕ ФИЛЬТРЫ Սրահի զտիչներ Cabin filters

FILTRON Սրահի զտիչներ

10 Դր․
Ջնջել

UGS ND Կատեգորիաներ ,

Սրահի զտիչը մաքրում է ավտոմեքենայի սրահի օդը, որը  շնչում են ուղևորներն ու վարորդը ։ Սրահի օդի զտիչի աշխատանքը  շատ կարևոր է, քանի որ աղտոտված օդը մեծապես ազդում է մեր առողջության և, վարելիս, կենտրոնացման վրա: Աղտոտված օդը շատ լուրջ սպառնալիք է։ Ըստ Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության պաշտոնական տվյալների․

Միայն Եվրոպայում տարեկան ավելի քան 460 000 մարդ ժամանակից շուտ մահանում է օդի աղտոտվածության պատճառով:

Չափից շատ աղտոտված օդի խնդիրն ազդում է Եվրոպայի բոլոր քաղաքային բնակավայրերի բնակիչների 80% -ի վրա։

ԻՆՉ Է ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ FILTRON ՍՐԱՀԻ ԶՏԻՉՆԵՐԸ

kuprsintez купрсинтез կուպրսինթեզ

Արդյունավետ զտիչ նյութեր

FILTRON  խցիկների զտիչներում մենք օգտագործում ենք բարձրորակ զտիչ նյութեր, որոնք ունեն էլեկտրաստատիկ հատկություններ և, այդպիսով, ի վիճակի են պահել  վնասակար խառնուրդների նույնիսկ մանրադիտակային մասնիկները (մի քանի տասնյակ անգամ փոքր, քան մարդու մազի տրամագիծը):

kuprsintez купрсинтез կուպրսինթեզ

Լրացուցիչ պաշտպանություն PROTECT + տեխնոլոգիայի շնորհիվ

PROTECT + տեխնոլոգիան նվազեցնում  է ալերգիկ ռեակցիաների ռիսկը և պաշտպանում  է ուղևորներին ալերգեններից, մանրէներից և բորբոսից, որոնք կարող են հայտնվել զտիչի վրա: PROTECT + տեխնոլոգիան հիմնված է մանրադիտակի տակ տեսանելի հատուկ միկրոմասնիկների ծածկույթի վրա: Այս տեխնոլոգիան, որպես ստանդարտ, օգտագործվում է յուրաքանչյուր FILTRON սրահի զտիչում:

kuprsintez купрсинтез կուպրսինթեզ

Թղթային կրիչի վրա տեղադրման հրահանգներ

Դժվար տեղադրվող  զտիչների համար՝ մենք պատրաստել  ենք թղթե հրահանգներ, որոնք, զտիչի հետ միասին, ներառված են փաթեթավորման մեջ:

kuprsintez купрсинтез կուպրսինթեզ

Ակտիվացված ածխի համապատասխան ընտրված քանակ

Ակտիվացված ածխի սրահի զտիչները, բացի մասնիկներից, թակարդում են նաև վնասակար գազերն ու հոտերը: Ակտիվացված ածխի քանակը զտիչում ընտրվում է այնպես, որ զտիչը կարողանա երկար և արդյունավետ  մաքրել  օդը   վնասակար ցնդող  օրգանական  միացություններից:

ապրանքի հարցում

 

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center