kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Standart Քսուք GREASE Смазка ЕР-0 ЕР-3 ЕР-2 гидравлическое հիդրավլիկ hydraulic HLP 46 HLP 32 HL 68

STANDARD Քսուք ЕР-0

10 Դր․

Ունիվերսալ բազմաֆունկցիոնալ քսուք

Ջնջել

UGS ND Կատեգորիաներ ,

Քսուքի  նկարագրությունը

Լիթիումի հիդրոքսիստեարատով թանձրացված ЕР 0 քսուքն ապահովում է բարձր պաշտպանություն մաշվածությունից, կոռոզիայից և ջրով լվացումից։ ЕР 0 քսուքը խորհուրդ է տրվում արդյունաբերական սարքավորումների մեծամասնության համար, ներառյալ՝ ծանր պայմաններում՝ բարձր տեսակարար ճնշման կամ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում շահագործվող սարքավորումները։ Այս պլաստիկ քսուքն ապահովում է հիանալի պաշտպանություն ժանգոտումից և կոռոզիայից, կայուն է ջրով լվացման հանդեպ, ինչը նրան առավել կիրառելի է դարձնում այնպիսի սարքավորումների համար, որոնց բնորոշ է խոնավության առկայությունը։ ЕР 0 քսուքը կիրառելի է յուղման կենտրոնական համակարգերի համար։ Խորհուրդ տրվող աշխատանքային ջերմաստիճանային միջակայքն է -200C-ից +1300C, սակայն այն կարող է կիրառվել ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում, եթե համապատասխանաբար ավելացվի յուղման հաճախականությունը։

Կիրառության  ոլորտը՝

ЕР 0 քսուքն ապահովում է լավ պոմպակայություն ցածր ջերմաստիճանի պայմաններում և պիտանի է կիրառման համար յուղման կենտրոնացված համակարգերում և կիրառության այլ ոլորտներում, որտեղ պահանջվում են չափազանց ցածր ջերմաստիճանային բնութագրեր։

Շահագործման  հատկությունները՝
  • Մաշվածության նվազեցումը գերծանրաբեռնվածության և վիբրացիայի պայմաններում, որն ապահովում է սարքավորման հուսալիությունն ու պահպանումը։
  • Պաշտպանություն ժանգոտումից և կոռոզիայից և կայունություն ջրով լվացման դեմ սարքավորման պաշտպանության և հուսալի յուղման համար նույնիսկ ջրի առկայության պայմաններում։
  • Առանցքակալների ծառայության ժամկետի ավելացում խոնավ պայմաններում տեխնիկական սպասարկման ծախսերի նվազեցման և արտապլանային պարապուրդի կրճատման համար։
  • Լավ պոմպակայունություն յուղման կենտրոնացված համակարգերում։
Հատկորոշում՝
  • DIN 51825, DIN 51826, GPOOG, KP2K-20, SEW R32/302

բնութագիր

Ցուցանիշի անվանումը  STANDARD Քսուք ЕР 0
NLGI դասը 0
Խտացուցիչի տեսակը Լիթիումային համալիր
Գույնը տեսողականորեն դարչնագույն
Թափանցումը խառնելիս, +250C ASTM D 217:370
Կաթիլացման ջերմաստիճանը, 0C, ASTM D 2265: +190
Բազային յուղի կինեմատիկ մածուցիկություն, ASTM D 445, cST +400C պայմաններում 160
Առավելագույն ծանրաբեռնվածություն, Ib 40
Քառագունդ շփման մեքենայում եռակցման ծանրաբեռնվածությունը, ASTM D 2596, եռակցման ծանրաբեռնվածությունը 250 կգ
Մաշվածության բծի տրամագիծը, մմ,  ASTM D2266 0․4
Հակակոռոզիոն հատկությունները, թորած ջուր, ASTM D6138 0-0

 

Բերված տիպիկ ֆիզիկաքիմիական բնութագրերը տեղեկատվական են և չեն հանդիսանում պարտադիր տեխնիկական պայմաններ արտադրության և վաճառքի ժամանակ։

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center