kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Standart Քսուք GREASE Смазка ЕР-0 ЕР-3 ЕР-2 гидравлическое հիդրավլիկ hydraulic HLP 46 HLP 32 HL 68

STANDARD Քսուք ЕР-3

10 Դր․

Ունիվերսալ բազմաֆունկցիոնալ քսուք

Ջնջել

UGS ND Կատեգորիաներ ,

Քսուքի  նկարագրությունը

Օգտագործվում է որպես ունիվերսալ բազմաֆունկցիոնալ քսուք շատ հանգույցներում և մեխանիզմներում, որոնք պահանջում են EP (Extreme Pressure) հատկություններով և ծանրաբեռնման բարձր ունակությամբ քսուքներ։ Պարունակում է մեծ արդյունավետություն ունեցող մաշվածության և  մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող EP հավելանյութեր, որոնք քիչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա։

Առավելությունները՝
  • Բարձր մաշվածությունից և մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող EP (Extreme Pressure) հատկություններ, անգերազանցելի ծանրաբեռնման ունակություն։
  • Ջրակայունություն և ջրով լվացման նկատմամբ կայունություն։
  • Գերազանց մեխանիկական կայունություն։
  • Գերազանց խտացնող ունակություն։
  • Բարձր հակակոռոզիոն և հակաօքսիդացման հատկություններ։
  • Կանխում է մաշվածությունը ջերմաստիճանների լայն միջակայքում։
Կիրառությունը՝

ЕР 3  քսուքը հատուկ մշակված է բոլոր տեսակի սարքավորումներն ու մեխանիզմները յուղելու համար։ Քսուքները կատարյալ ընտրություն են հանդիսանում ճանապարհային և արտաճանապարհային տեխնիկայի համար, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ծովային կիրառության, անտառային տնտեսության համար և որպես ունիվերսալ քսուք։ ЕР 3 քսուքն օգտագործվում է մետաղագործական գործարաններում սահման և ճոճման բարձր ծանրաբեռնության սռնիների, ինչպես նաև կիսաջրիկ քսուքի կիրառում պահանջող ռեդուկտորների յուղման համար։

բնութագիր

Ցուցանիշի անվանումը STANDARD Քսուք ЕР 3
Խտության դասն ըստ NLGI 3
Բազային յուղ Հանքային
Խտացուցիչ Լիթիումային
Բազային յուղի մածուցիկություն, cSt 400C պայմաններում 100
Բազային յուղի մածուցիկություն, cSt 1000C պայմաններում 13
Կաթիլացման ջերմաստիճանը 180C
Պղնձե թիթեղի կոռոզիան 24 ժամվա ընթացքում 1000C պայմաններում 1b
Օքսիդացում ըստ Հոֆմանի, կգ/սմ2 43952
Մեխանիկական կայունություն -20/+45
Եռակցման ծանրաբեռնվածությունը քառագունդ շփման մեքենայի վրա, կգ 250
Աշխատանքային թափանցումը 250C  և 60 պտույտի պայմաններում, 0,1 մմ 220-250
Կայունություն ջրով լվացման հանդեպ, % 2
Կիրառման ջերմաստիճանային միջակայք, C -25-ից  +120

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center