kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Масло гидравлическое Oil Hydraulic Յուղ հիդրավլիկ МГЕ-46 MGE-46

Yarneft МГЕ-46 Յուղ հիդրավլիկ

10 Դր․

Հանքային տրանսմիսիոն յուղ

Ջնջել

Ապրանքի  նկարագրությունը

МГЕ-46В հիդրոծավալային փոխանցման տուփերի համար յուղը նախատեսված է գյուղատնտեսական, ճանապարհաշինարարական և այլ տեխնիկայի հիդրավլիկ համակարգերի (հիդրոստատիկ քարշակի) համար, որն աշխատում է մինչև 35 ՄՊա ճնշումով մինչև 42 ՄՊա կարճաժամկետ բարձրացմամբ։ Պատրաստվում է սելեկտիվ մաքրման բազային հանքային յուղի հիման վրա հավելանյութերի արդյունավետ փունջի ավելացմամբ։

Հիդրոստատիկ փոխանցման տուփերի համար նախատեսված հիդրավլիկ յուղ

МГЕ-46В յուղն արտադրվում է սելեկտիվ մաքրման բազային հանքային յուղի հիման վրա ֆունկցիոնալ հավելանյութերի արդյունավետ փունջի ավելացմամբ։ Յուղն ապահովում է հիդրոստատիկ տրանսմիսիաների բարձր ՕԳԳ, բարձր փոխանցվող ոլորող պահի հաշվարկային պտույտների և ծանրաբեռնվածության ամբողջ դիապազոնում։ Տվյալ յուղը հիանալի աշխատում է տարբեր կլիմայական գոտիներում, ինչպես նաև պիտանի է ցածր արագությամբ և մեծ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ երկարատև շարժման համար։

МГЕ-46В յուղը հանդիսանում է յուղերի հիմնական տեսակ, որն օգտագործվում է հայրենական արտադրության շարժական տեխնիկայի հիդրոհամակարգերում։ Յուղն արտադրվում է արտադրության տեխնոլոգիայի խստագույն պահպանմամբ և հանդիսանում է բարձրորակ տեսակի արտադրանք սպառողների մեծ շրջանակի համար։

Շահագործման  դասերը  և  հավանությունները

Յուղը  համապատասխանում է  ISO VG46 մածուցիկության դասին (հիդրավլիկ յուղերի հայրենական և արտասահմանյան դասակարգման համակարգերի ամբողջական համապատասխանություն գոյություն չունի),

ըստ ԳՈՍՏ 17479.3-85 յուղը նշագրված է МГ-46-В:

Առավելությունները

МГЕ-46В դասի յուղերն ունեն հետևյալ առավելությունները՝

  • Հակափրփրային հավելանյութի առկայությունը զերծ է պահում հիդրոհամակարգում մեծ քանակի փրփուրի առաջացումից, ինչը բարձրացնում է յուղային թաղանթի կայունությունը և բարելավում է հիդրոքարշակի շարժվող մասնիկների՝ շարժանիվների, կափույրների և այլնի յուղումը,
  • Արդյունավետ դեպրեսորային հավելանյութի շնորհիվ յուղն ունի գերազանց պոմպելիություն և մածուցիկություն ցածր ջերմաստիճանների պայմաններում, ինչը նվազեցնում է վառելիքի ծախսը, բարձրացնում է ՕԳԳ և նկատելիորեն նվազեցնում է մաշվածությունը շարժիչի գործարկման և շարժման սկզբում ձմեռ ժամանակ,
  • Յուղն ամբողջությամբ համատեղելի է հիդրոքարշակի համակարգի խցուկների (կարծրացումների) հետ և հակված չէ հոսապակասորդների։

բնութագիր

Ցուցանիշի անվանումը Yarneft МГЕ-46
Կինեմատիկ մածուցիկություն, մմ2
1000C պայմաններում 6,8
400C պայմաններում 47,7
Մածուցիկության ինդեքս 98
Խտությունը 150C պայմաններում, գ/սմ3 0,87
Տրիբոլոգիական բնութագրերը քառագունդ շփման մեքենայի վրա․ մաշվածության ցուցանիշը, մմ 0.3
Թթվային թիվ, մգ КОН/գ 0.75
Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, 0C 222
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը, 0C -32

ապրանքի հարցում

 

     

    Նմանատիպ Ապրանքներ


    Privacy Preference Center