ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընկերության գաղտնիության քաղաքականությունը ներառում է ցանկացած անձնական տեղեկություն, որը «Կուպրսինթեզ» ՍՊ Ընկերությունը ձեռք է բերում ձեզնից, երբ դուք օգտագործում եք Ընկերության կայքէջը՝ օգտվելով Ընկերության ծառայություններից կամ առաջարկություններից: Դուք կարող եք մեր կայք մուտք գործել համակարգչի կամ բջջային հեռախոսի միջոցով:

Ընկերության գաղտնիության քաղաքականությունը ենթակա է հետագա փոփոխությունների: Պարբերաբար ստուգեք, թե արդյոք փոփոխությունները կատարվել են: Կայքն օգտագործելով՝ Դուք համաձայն եք Ընկերության գաղտնիության քաղաքականության պայմանների հետ: Եթե համաձայն չեք Ընկերության գաղտնիության քաղաքականության պայմանների հետ, ապա չպետք է օգտագործեք Ընկերության կայքը:

ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե որոշեք կիսել ձեր մասին տեղեկատվությունը բաց ձևաչափով, օրինակ, երրորդ կողմի կայքի միջոցով, ինչպիսիք են Facebook-ը կամ Twitter-ը, կամ մեր սեփական կայքի օգտագործողների կողմից առաջացած բովանդակության տարրերը, ապա այդպիսի տեղեկատվությունը կհամարվի հանրային տեղեկատվություն և ոչ անձնական տվյալներ։

ՀԱՐՑԵՐ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

Եթե առկա են հարցեր Ընկերության գաղտնիության քաղաքականության կամ Ընկերության կայքի բովանդակության, գործելակերպի վերաբերյալ, կարող եք կապվել Ընկերության հետ՝ ուղարկելով հաղորդագրություն կամ զանգահարելով կայքում նշված հեռախոսահամարներով։

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ. «ԿՈՒՊՐՍԻՆԹԵԶ» ՍՊԸ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ /ԼՈԳՈ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ

«ԿՈՒՊՐՍԻՆԹԵԶ» անվանումը, kuprsintez.am կայքը և դրա բովանդակությունը պաշտպանված են Հայաստանի Հանրապետության և/կամ այլ երկրների հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի և այլ օրենքներով: Ուստի, Ընկերությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից ստանալով համապատասխան իրավունքներն ու լիազորությունները, վերապահում է իրեն բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված չեն կայքի Օգտագործման պայմաններում, սակայն պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով։

Ընկերության պաշտոնական կայքէջում նշված գործընկերների այլ ապրանքային նշանները /լոգոները/, ինչպես նաև նշված ապրանքային նշանների /լոգոների/ այլ լեզուներով տարբերակները, վերոհիշյալ ապրանքային նշանները և որոշ ապրանքային անունները, որոնք առկա են կայքում, հանդիսանում են պաշտոնապես գրանցված և օրենքով պաշտպանված ապրանքային նշաններ:

Ընկերության պաշտոնական կայքէջում նշված գործընկերների այլ ապրանքային նշանների հիշատակումն այս կայքում ունի բացառապես ծանոթացման նպատակ: Ընկերության պաշտոնական կայքէջի oգտագործման պայմանները չեն տրամադրում ապրանքանիշերի օգտագործման իրավունք:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

«Կուպրսինթեզ» ՍՊ Ընկերության kuprsintez.am պաշտոնական վեբ կայքը, պարունակում է բացառապես ընդհանուր տեղեկություններ կայքէջում ներկայացված ապրանքների վերաբերյալ, ուստի Ընկերությունն այս կայքի միջոցով չի տրամադրում մասնագիտական խորհրդատվություն կամ ծառայություններ /մասնագիտական խորհրդատվության կամ ծառայությունների մատուցման համար կարող եք կապնվել Ընկերության հեռախոսահամարներով/։ Նախքան գնում կատարելը խորհուրդ է տրվում կապ հաստատել Ընկերության մասնագետների հետ և խորհրդակցել որակավորված մասնագետ-խորհրդատուների հետ:

Ընկերությունը չի ստանձնում որևէ ուղղակի, անուղղակի կամ այլ պարտավորություն կայքի օգտագործաման համար: Օգտագործելով «Կուպրսինթեզ» ՍՊ Ընկերության kuprsintez.am պաշտոնական վեբ կայքը՝ յուրաքանչյուր անձ /օգտագտեր/ ստանձնում և կրում է լիակատար պատասխանատվություն օգտագործման արդյունքում հնարավոր կորուստների համար:

Ծանուցում։ Ընկերությունը չի երաշխավորում, որ «Կուպրսինթեզ» ՍՊ Ընկերության kuprsintez.am պաշտոնական վեբ կայքը մշտապես գործում է ամբողջովին անվտանգ, անսխալ, զերծ վիրուսների կամ վնասակար ծրագրային կոդերի ազդեցությունից, կամ կբավարարի որևէ այլ կոնկրետ չափանիշների, ուստիև որևէ պատասխանատվություն չի կրում: